|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը առանձնակի ջանասիրությամբ է լծվել Տարոն Մարգարյանի վերընտրության գործին: Ուրբաթ օրը՝ Կենտրոնում Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ տնօրենը ստիպել է բոլոր աշխատակիցներին պարտադիր մասնակցել ժամը 18-ին՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից փախչող աշխատակիցներին սպառնացել է հեռացնել աշխատանքից: Բացի այդ՝ մեր աղբյուրները պնդում են, որ տնօրենը հրահանգել է բժիշկներին ստորագրել, որ ընտրելու են Տարոն Մարգարյանին․ նման ցուցակ պտտվում է պոլիկլինիկայում դեռ միայն բժիշկների շրջանում: Ուշագրավ է, որ նույն պոլիկլինիկայում, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, խորհրդարանի ընտրությունների ժամանակ ուղղորդումներ չեն եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: