Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեղծ կանխադրույթ է, թե իբր՝ արտասահմանում ակադեմիա չկա, ուրեմն պետք է Հայաստանում էլ չլինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը՝ մեկնաբանելով Գիտությունների ազգային ակադեմիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ու առաջարկվող փոփոխությունները։
«Ակադեմիական գիտական հետազոտական ընկերությունների ցանցեր գոյություն ունեն բազմաթիվ երկրներում և անհասկանալի է՝ ինչու պետք է գոյություն չունենան Հայաստանում»,-ասացնա։
Նրա համար զարմանալի է, որ Ակադեմիայի՝ այս մասին առաջարկները չընդունվեցին և որևիցե բովանդակային քննարկում տեղի չունեցավ։
Խաչատուր Մելիքսեթյանն անդրդարձավ վերջին խորհրդարանական հանրային լսումներում նախարարի հայտարարությանը, որ իերնց նպատակն է ուժեղացնել բուհական գիտությունը․ «Այստեղ կարևոր է ասել, որ բուհական գիտություն հիմա էլ կա․ շատ երկրներում բուհական գիտությունը և ակադեմիական ինստիտուտների գիտությունը համագործակցում են և մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվելու կարիք չունի»։
Նա նաև հիշեցրեց, որ Գիտության կոմիտեն 100 արդյունավետ գիտաշխատողների մրցույթ անցկացրեց, որտեղ 38 գիտաշխատող ակադեմիական համակարգից էին, իսկ 30-ը՝ ԵՊՀ-ից․ սա, ըստնրա, նշանակում է, որ բուհերում կա գիտություն և չկա անհրաժեշտություն բուհական գիտությունը թուլացնել։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո կար ակնկալիք, որ սկսվելու են մասնակցային գործընթացներ, նախարարը գործակցելու է մասնագետների հետ, բայց ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կաբինետային միջավայրում կայացրեց որոշում․ «Ընդ որում, հեղափոխական որոշում, որ այլևս գիտական գործունեության մասին առանձին օրենք չի լինելու, բարձրագույն կրթությունը միանում է գիտության օրենքին․ սա հեղափոխական քայլ էր, որը կատարելուց առաջ պետք է երկխոսեին գիտական ոլորտի մարդկանց հետ»։
Դեռևս նախորդ կառավարությունը ընդունել է գիտության զարգացման 2017-20 թթ ռազմավարություն՝ հիշեցրեց Սերոբ Խաչատրյանը․ այս ռազմավարություը դեռ գործում է, բայց, առանց դա կասեցնելու, ներկա իշխանությունները 2019 թ․ մայիսին միջոցառումների ծրագիր ընդունեցին, որը օպտիմալացում է ենթադրում՝ գիտական մի շարք ինստիտուտներ պետք է միանան, մյուսները՝ միավորվեն գործող բուհերին։ Այս գործընթացին զուգահեռ էլ օրենքի ընդունման պրոցես է ընթանում և նշվում, որ 2021 թ-ին պետք է ընդունել գիտության զարգացման նոր ռազմավարություն 2021-25 թթ համար։
«Փաստաթղթային քարոս է տիրում, որտեղ տրամաբանական շղթան չի պահպանվում։»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։
Նա նկատեց, որ, ըստ միջոցառումների ծրագրի, 3 ամսից՝ հուլիսին, օպտիմալացումը պետք է տեղի ունենա, բայց այս պահին ոչ օրենքն է ընդունված, ոչ մասնագիտական համայնքի հետ համաձայնություն կա․ «Իսկ համաձայնությունը կարևոր է, որովհետև տիտղոսակիր մարդկանց հետ գործ ունես, ոորնք նաև իրենք պետք է մանսակից լինեն իրենց ոլորտի բարեփոխումներին, սա մանկապարտռեզի երեխաների ոլորտ չէ, որ ասենք՝ երեխեքի հետ ինչ քննարկենք»։
Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ կրթությունը և գիտությունը բարեփոխելու համար մարդկային գործոնը շատ կաևոր է՝ պետք է նրանց համար որոշակի լինի բարեփոխման ընթացքն ու նպատակը, անորոշությունը ճիշտ չէ։
Հիշեցնենք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տևական ժամանակ քննարկվում է: Մարտի 5-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը ևս չի բացառել նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում Ակադեմիայից։
Նույն օրը գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունացել այս հարցի առնչությամբ։ Գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում և դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։
Մանրամասն՝ տեսանյութում․