|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Բաթմանից պատգամավոր Զիվեր Օզդեմիրը Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի և մի շարք այլ պատգամավորների հետ քննարկել է նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած իր այցը:
Ըստ Haberler-ի՝ Օզդեմիրը, ներկայացնելով այդ այցի արդյունքները, հայտնել է, որ Ֆրանսիայում քննարկումներ է ունեցել «հայկական պնդումների» և Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ:
«Թուրքիայի ժողովուրդները հայերի հետ ոչ մի խնդիր չունեն, սակայն Հայկական սփյուռքն այդ հարցը (Հայոց ցեղասպանության ճանաչումը- խմբ.) դարձնում է աղմկահարույց թեմա»,- ասել է Օզդեմիրը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, նա ասել է, որ «տարիներ շարունակ Թուրքիային անարդարացիորեն սպասեցրել են»: Օզդեմիրը հավելել է, որ Թուրքիայի անդամակցությունն ավելի շատ օգուտ կբերի ԵՄ-ին, քան Թուրքիային: