Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրբաթ Facebook-ը հայտարարել էր նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի բռնկմանը օգտատերերի արձագանքի դեմ իր պայքարի շրջանակում բժշկական դիմակի վաճառքի գովազդի առաջիկա արգելքի մասին. հայտնում է CNBC-ն:
Ընկերության արտադրանքի կառավարման տնօրեն Ռոբ Լեդեռնը այս փոփոխության մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք արգելում ենք բժշկական դիմակների վաճառքը և առևտրային հայտարարությունները: Մենք ուշադիր հետևում ենք COVID-19-ի հետ կապված իրավիճակին և մեր քաղաքականության մեջ անհրաժեշտ թարմացումներ կկատարենք, եթե նկատենք մարդկանց, որոնք փորձում են օգտվել այս արտակարգ իրավիճակից: Մենք այս փոփոխությունը կսկսենք կիրառել մոտակա օրերին»,- նշել է Լեդեռնը:
«Մատակարարումները քիչ են, գները՝ բարձր, եւ մենք դեմ ենք մարդկանց, որոնք օգտվում են այս արտակարգ իրավիճակից»,- իր հերթին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին: