|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Անձնական պաշտպանության միջոցների, ներառյալ բժշկական դիմակների արտահանումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններում. այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամլո ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Գերատեսչության հաղոդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Անձնական պաշտպանիչ միջոցների՝ միության տարածքում փոխադարձ մատակարարումների ժամանակ խոչընդոտների վերացման նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազգային արգելքը չեղարկելու մասին՝ պահպանելով համամիութենական արգելքը»։
Հավելվում է նաև, որ կիրակի հրապարակվել է կառավարության որոշումը, ըստ որի՝ չեղարկվում է մի շարք նախկինում սահմանված անձնական պաշտպանիչ միջոցների դուրս բերման արգելքը: Ավելի ուշ նմանօրինակ արգելք սահմավել է ԵԱՏՄ մակարդակով:
Անձնական պաշտպանիչ միջոցների շարքում ներառվում են նաև վիրահատական ձեռնոցները, բամբակը, վիրակապն ու շնչառական սարքերը: