Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից բժշկական ապրանքների արտահանումը. այս մասին հրամանը հրապարակվել է գործադիրի պաշտոնական կայքում. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ հրամանը տարածվում է բժշկական պաշտպանիչ դիմակների, որոշ ախտահանող և հակավիրուսային միջոցների, պաշտպանիչ ռեսպիրատորների, բախիլների ու մի քանի այլ բժշկական նշանակություն ու կիրառելիություն ունեցող ապրանքների վրա:
Միևնույն ժամանակ արգելքը չի վերաբերում մարդասիրական օգնությանը և քաղաքացիների կողմից մեկանգամյա և անձնական օգտագործման ապրանքները երկրից դուրս բերելուն:
Արգելքը վավեր է մինչև սույն թվականի հունիսի 1-ը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 4-ի ժամը 14.03-ի դրությամբ՝ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի տարածման 3 դեպք, որոնցից 2-ը՝ առողջացաման: