կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-14 12:16
Տնտեսական

Այստեղ կարող է լինել ձեր գովազդը

Այստեղ կարող է լինել ձեր գովազդը

Վերջին շրջանում հայ հասարակությունը սկսել է պակաս ոգևորությամբ մասնակցել հսկիչ-դրամարկղային կտրոնների խաղարկությանը, որը նախաձեռնել էր կառավարությունը` որպես «ստվերի» դեմ պայքարի միջոց: Ըստ մտահղացման` խաղարկությունը պետք է խթան լիներ`  խանութներում ՀԴՄ կտրոններ պահանջելու համար:

 

Սկզբում, կարծես, հաջողվեց. ամեն քայլափոխի կարելի էր տեսնել փակված խանութներ` «Այստեղ շահող կտրոն չեն տրամադրել» պաստառով: Սակայն կառավարությունը սկսեց աստիճանաբար կրճատել վիճակահանության բյուջեն. եթե 2009 թվականին այն կազմում էր 3,8 մլրդ դրամ, ապա 2010-ին` արդեն 2 մլրդ, իսկ 2011-ին` 1,5 մլրդ: Բացի այդ` վերացվեց փոքր շահումների համակարգը, ինչպես նաև պարգևավճարների`բավականին լավ գործող համակարգը, որը ստիպում էր քաղաքացիներին խնամքով հավաքել և պահել կտրոնները:


Այս տարվանից շահող են համարվում միայն հինգ և ավելի համընկնում ունեցող կտրոնները, այսինքն` շահում են եզակի մարդիկ, և ժողովուրդն արդեն նույն ոգևորությամբ չի հավաքում կտրոնները: Ոմանք նույնիսկ չեն պահանջում դրանք, խանութներում էլ աշխատում են հնարավորինս չտրամադրել:

 

Սակայն հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտների խոշոր ավելացման լույսի ներքո Պետեկամուտների կոմիտեն յուրօրինակ մեթոդ է որոշել կիրառել.եկտեմբեր ամսից ՀԴՄ կտրոններն կհայտնվի գովազդ, ինչը հնարավորություն կտա ավելացնել վիճակահանության բյուջեն:

 

2009 թվականին` վիճակահանության «փառքի» գագաթնակետին, պետբյուջեի եկամուտները միայն վիճակահանության շնորհիվ ավելացել էին 12 մլրդ դրամով: Քիչ գումար չէ` հաշվի առնելով, որ մրցանակային ֆոնդը կազմել էր 3,8 մլրդ:

 

Այսպիսով, եթե կրկին աշխուժություն ապահովվի, պետբյուջեի` պլանավորված 101 մլրդ լրացուցիչ եկամուտների առնվազն 10 տոկոսի ապահովման պոտենցիալ կա:

 

ՀԴՄ կտրոններին գովազդի տեղադրման հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 21-ը, իսկ դրա հաջորդ օրը կկայանա մրցույթը: Հետաքրքիր է` ո՞ր ընկերությունները կցանկանան տեսնել իրենց գովազդը կտրոններին և օգնել «ստվերի» դեմ պայքարին:

 

Շողիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ