Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուտով հայկական շուկայում կհայտնվի երգահան Արթուր Գրիգորյանի «Երկու տուն, մեկ անուն հայրենիք» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր` Երգի պետական թատրոնում:
Երգահանի հյուրերն էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ էստրադայի գրեթե բոլոր ներկայացուցիչները... Ձայնասկավառակը ձեռք բերելու համար կա’մ պետք է լրագրող լինեիր, կա’մ երկու հազար դրամ ունենայիր:
Ձայնասկավառակ ստեղծելու գաղափարը Արթուր Գրիգորյանի դստեր` Մանե Գրիգորյանինն է. «Հայրիկը նման բաներ չի սիրում` շնորհանդես, ձայնասկավառակի մակագրություն... Երբ պետք է ձայնասկավառակի համար նրան նկարեինք, զարմացավ, թե տանը եղած նկարներից ինչու չենք դնում»:
Մանեն համոզել էր, որ հայրը ձայնասկավառակների վրա ստորագրի, բայց մի մասն էլի ինքն էր մակագրում: Իսկ Ռիտա Սարգսյանի ձայնասկավառակին Արթուր Գրիգորյանի մակագրությունն է. լրատվամիջոցների ֆոտոխցիկների օբյեկտիվներն են վկա: