կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 13:29
Առանց Կատեգորիա

Ռուսաստանում նոր կորոնավիրուսակիր է հայտնաբերվել

Ռուսաստանում նոր կորոնավիրուսակիր է հայտնաբերվել

Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքի գրանցման մասին. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

ՌԴ է ժամանել կորոնավիրուսով հիվանդ Իտալիայի քաղաքացի, նրա առողջական վիճակը կայուն է:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման:

Վերջին տվյալներով՝ ՌԴ-ում 4 կորոնավիրուսակիր կա, որից 2-ն առողջացել են:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակային պատկերը առավել դրական է կարծես թե վարակն աստիճանաբար նահանջում է: Վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման միայն 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք: