Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոնկոնգի իշխանությունները հաստատում են տեղեկությունները՝ շան մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և կենդանին, հավանաբար, վարակվել է մարդուց. հայտնում է Yerkir.am-ը՝ Science Alert-ին հղումով:
Նշվում է՝ շունը պատկանում է 60-ամյա մի կնոջ: Այն մի քանի օր առաջ հետազոտության էր ենթարկվել. թեստի պատասխանները «թույլ դրական» են եղել:
Հավելվում է՝ շունը կորոնավիրուսի ախտանշաններ չունի:
Ըստ Հոնկոնգի կառավարության որոշման՝ կորոնավիրուսով վարակված շները պետք է անցնեն 14-օրյա կարանտին: Ներկա պահին մեկուսացված է երկու շուն:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով մարդու վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: