|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կասկածներ կան, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով. հայտնում է Yerkir.am-ը՝ tempo.co-ին հղումով:
Նշվում է՝ դերասանը Հոնկոնգում երեկույթի է մասնակցել, որտեղ 60-ից ավելի մարդ է ներկա եղել: Որոշ ժամանակ անց պարզվել է՝ այդ մարդկանցից մի քանիսը կորոնավիրուսակիր են: Այս պահին նարնք գտնվում են կարանտինում:
Դեռևս Ջեքի Չանն ու նրա ներկայացուցիչները չեն հաստատել կասկածները:
Նրա ներկայացուցիչներից մեկը միայն տեղեկացրել է, որ երեկույթի օրը դրա անցկացման վայրից քիչ հեռու նույնպես միջոցառում է կայացել ու չի բացառվում՝ խոսքը ոչ թե Ջեքի Չանի մասնակցած, այլ այդ մյուս միջոցառման մասին է:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: