կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 15:23
Աշխարհ

Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է. կորոնավիրուսակիր Լեոնիդ Ֆեդունը՝ իր առողջական վիճակի մասին

Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է. կորոնավիրուսակիր Լեոնիդ Ֆեդունը՝ իր առողջական վիճակի մասին

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ նա պատմել է իր առողջական վիճակի մասին:

Ֆեդունը, մասնավորապես, նշել է. «Դուրս եմ գրվել, բայց ամեն ինչ չէ, որ լավ է։ Թոքերս դեռ լավ չեն, կշարունակեմ բուժվել տանը։ Կարծում եմ՝ ևս երկու շաբաթ կպահանջվի։ Ամեն դեպքում կփորձեմ վերսկսել աշխատանքս, այդ թվում՝ նաև ակումբում»։ 

Հիշեցնենք՝ Լեոնիդ Ֆեդունը հիվանդանոցում է անցկացրել 18 օր: