Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սովորող չինացի ուսանողը պատմել է այն մասին, որ փողոցի անցորդներն իրեն ծեծել են` վանկարկելով, որ «չեն ուզում կորոնավիրուսով վարակվել». հայտնում է Yerkir.am-ը՝ Sky News-ին հղումով:
Նշվում է՝ 23-ամյա Ռոբին Ժենգի խոսքով՝ ինքը Լոնդոնի մարդաշատ հատվածներից մեկով անցնելիս է եղել, երբ անցորդներն ինչ-որ բան են ասել կորոնավիրուսի մասին: Դրանից հետո նրանցից մեկը հարձակվել է իր վրա:
«Երեք-չորս տղա ու աղջիկ միանգամից հարվածեցին դեմքիս»,- մանրամասնել էէ երիտասարդն ու հավելել՝ հարձակման հետևանքով ինքն այժմ վիրահատության կարիք ունի, քանի որ վնասվել է նրա աչքը:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից ի վեր ամենացածր թիվն է:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: