Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 12:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը մասկայի կարիք չունի՝ բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում․ Ծառուկյան

Կորոնավիրուսը եկել է, մեկ ամիս է՝ հետո չոքել է մեր դուռը, նայում ես՝ մասկաներ չկան, դեղորայք չկա՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և դեղատներին, որ անպայման ապահովեն անհրաժեշտ պարագաներ գրիպի վիրուսի դեմ և մասկաների հարցը լուծել։ Ապտեկայի տերը պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանար, որ ապահովեր»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ինքը փնտրել է բժշկական դիմակ և չի գտել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ծառուկյանը մասկայի կարիք չունի՝ բարի մարդկանց այդ հիվանդություրը չի կպնում»։

Նա համոզված է, որ Իրանից եկած մեր 30 հայրենակիցներին պետք էր 2 շաբաթով մեկուսացնել․ «Կարանտինը 2 շաբաթ է․ կարելի էր, չէ՞, իրենց առանձնացնել, թե չէ, գնում են տուն՝ մայր կա, հայր կա, երեխա կա։ Դա էլ հո տնտեսություն չէ, ոչ չհասկանան, ձեր ցավը տանեմ, դա հասարակ բան է»։

Նրան վրդովեցրել է, որ միայն ուզում են արդարանալ, այնինչ, նրա համոզմամբ, ուժեղ մարդը պետք է ճիշտ բանը ընդունի և կատարի։

Ծաղկաձորում վիրուսակիրների հետ շփված անձանց մեկուսացնելը ևս հարուել է Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը․ «Շատ վատ եմ վերաբերվում․ գնացեք Ծաղկաձոր՝ մարդիկ արդեն տոմսերը վերցրել են, բրոնիա են արել, նույն պահին ամբողջական պատվերները հեչ արեցին, թողեցին, գնացին, ամբողջը դատարկ է, տենց բան ո՞նց կարելի էր անել»։

Նա նունիսկ պատրաստակամություն հայտնեց մեքենա տրամադրել, որ գնան, տեսնեն՝ բոլորը դատարկ է․ «Գնացեք, մարդ տեսնեք՝ ինձ կասեք»։

Մոտեցող հանրաքվեի թեման ևս չշրջանցեց Գագիկ Ծառուկյանը․ հիշեցրեց, որ ձեռք են մեկնել, առաջարկել՝ իրավական շտկումներ կատարել, բայց մնացել առանց արձագանքի։ Իրենք էլ որոշել են չմասնակցել, իսկ համակիրներին ազատ թողնել, որ ինչպես ցանկանան, այնպես էլ անեն։

«Թե չէ՝ դատարկ-դատարկ խոսալով, մուտիլովկա անելով չէ, մենք ձեռք ենք մեկնել, դրա կարիքը չի եղել, մենք էլ քաղաքական որոշում ենք կայացրել, որ չենք մասնակցելու»,-հստակեցրեց նա։

Ալիև-Փաշինյան մյունխենյան բանավեճին հետևելով՝ Ծառուկյանը ասելիք ունի Ալիևի խորհրդականներին․ «Ալիևին իր խորհրդականներն ու օգնականները ճիշտ տեղեկատվություն չեն տվել, նրանք պետք է համաշխարհային պատմություն կարդացած լիենին, որ հայերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ Ադրբեջանը հարյուր տարվա պատմություն ունի։ Եթե նա մեջբերում է Խանքենդին, որ 1847 թ-ին անվանափոխվել է, թող ասի, որ դրանից առաջ հազարամյակներ եղել է հայկական բնակավայր՝ Վարարական է եղել։ Կամ Երևանի մասին խոսելով՝ Ադրբեջանը գոյություն չի ունեցել, իսկ երևանի 2 800 ամյակն ենք նշում, դրա համար պետք է խորհրդականները պատմություն կարդան»։

Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն է, որ Արցախի անկախ պետության հարցը Արցախի ժողովուրդը 30 տարի է՝ լուծել է, միայն պետք է համաշխարհային հանրությունը ճանաչի։ Բանակցելուն նա կողմ է, բայց հիմքում պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը։

«Ամենագետ մարդ չկա աշխարհում։ Ես ասում եմ մեր տեսակետը, թող դրանից լավն ասեն՝ մենք ընդունենք։ Թե չէ՝ ֆեյքերով, մեյքերով, ցեխ շպրտելով․ ա՛յ եղբայր, կարաս, արի նստի դեմս, քննարկենք, թե չէ՝ ֆեյքը գրում է՝ ինչ-որ մի բան պաշտպանելով, տենց երկիր չեն կառուցում, ձեզ ասեմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․