կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 12:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը տակից-վրից խաղեր տալու ճանապարհները վաղուց անցել է․ Ծառուկյան

Դատարկ-դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այդպիսի բան չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ ինքը քաղաքական առևտրի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով նախկին դիրքորոշումը չի պաշտպանում ՍԴ հանդեպ ճնշումների մասով։

Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չեն հանդիպել։

Ծառուկյանը վիրավորվեց ակնարկից, թե՝ միջնորդը եղել է Սասուն Միքայելյանը․ «Այսինքն, Ծառուկյանն էդքան փոքրացել է՞, կարիք ունի միջնորդությա՞ն։ Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինեմ, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկելու լինենք, կասենք՝ քննարկել ենք։ Ծառուկյանը էն աստիճանի է հասել, որ տակից-վրից խաղեր տալու ճանապարհները վաղուց անցել է»։

Նա կրկնեց, որ իրենք ասել են՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, ոչ թե մի հատ դատավորի հարցի, այլ հանրաքվեի․ «Եթե դու ամբողջ ազգին հանում ես ոտի, այսքան ծախսեր ես կատարում, ուրեմն լուրջ խնդիրներ կան այսօր»։

Բայց արձանագրեց, որ այնտեղ կան իրավական խախտումներ։

«Հայտարարեցինք, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքով հանդիպենք, քննարկենք, լուծենք, որ մի օգուտ կատարենք։ Ասացինք՝ սպասում ենք արձագանքի։ Ոչ մի արձագանք չտվեցին։ Մենք էլ ասացինք՝ եթե արձագանք չեք տալիս, ուրեմն մենք ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ, ընդհանրապես չքվեարկեցինք։ Ով կարա մեղադրի, մեղադրողին առերես բերեք դեմս՝ էդ մուտիլովշչիկներին, սադրողներին․․․ ես գիտեմ վաղը ինչ է լինելու, 20 օր հետո ինչ  է լինելու, որ իրենք շարժվում են գրքով, ես շարժվում եմ պրակտիկորեն։ Այնպես որ, եթե մարդը փորձառու է, նրան չեք կարող սադրանքների մեջ գցել, սարքել, վաղուց այդ դպրոցները մենք անցել ենք»,-արձանագրեց Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին նշանակվել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Սահմանադրության դրույթներից մեկի փոփոխմամբ մտադիր են դադարեցնել ՍԴ 7 անդամների լիազորությունները։ Շատ իրավաբանների գնահատմամբ՝ գործընթացը հակասահմանադրական է, քանի որ փոփոխությունների նախագիծը ոչ միայն ապօրինի շրջանցել է ՍԴ վավերացումը, այլև չի պահպանվել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ փաստաթուղթը հանրաքվեի ուղարկելու հարցում։

Մանրամասն՝ տեսանյութում․