Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Այսօր բոյկոտի 3-րդ շաբաթն է։ Քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ բոյկոտելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հիշեցնում է, որ պետք է զգոն լինել, քանի որ տրանսպորտներում կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր վեճեր են հրահրում այն մարդկանց դեմ, ովքեր չեն վճարում, և այդ մարդիկ ՔՊ-ի կողմից ուղարկված թաղապետարանի աշխատակիցներն են, որոնց ասում են մի եկեք աշխատանքի, մի օգտվեք սեփական մեքենաներից նստեք ավտոբուսներ և կոնֆլիկտներ ստեղծեք։
«Այստեղ պարզ է դառնում, որ իրենք ստում են, որ ասում են բոյկոտը չի հաջողվել, եթե հաջողված չլիներ նրանք նման քայլերի չէին գնա և բացի այդ էլ թվերը այլ պատկեր են ցույց տալիս», - նշում է Հակոբյանը։
Սամվել Հակոբյանը նաև նշում է, որ վարորդներն իրավունք չունեն մեքենան կանգնացնելու, քանի որ իրենք հսկիչ չեն, որ հսկիչի ֆունկցիա կատարեն, ինչպես նաև իրավունք չունեն քաղաքացիների վրա ձայն բարձրացնելու։
Ավագանու անդամի խոսքով եթե այս տարբերակը չհաջողվի, ապա կանցնեն պլան B-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։