Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յազարրիչըտ պատասխանել է հարցին՝ քանի օր է տևում կորոնավիրուսից ամբողջովին բուժվելւ. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է, որ հիվանդի մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման պահից մինչև լիակատար առողջացում տևում է 20 օր:
«Այս պահին հասանելի հետազոտությունների համաձայն՝ ախտանշանների ի հայտ գալու պահից սկսած մարդու լիակատար առողջացումը կազմում է շուրջ 20 օր»,- ասել է նա ու նշել, որ վաղ է խոսել կորոնավիրուսի դեմ իմունիտետի մշակման մասին, քանի որ այս վիրուսն առայժմ անբավարար է հետազոտված: Բացի այդ՝ վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու մասին, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դուրս գրել միայն այն պացիենտներին, որոնք առողջանալուց հետո մեկ օրվա տարբերությամբ կորոնավիրուսի ստուգման երկու թեստ են հանձնել եւ բացասական արդյունքներ ստացել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: