կարևոր
4780 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-01 16:33
Տարածաշրջան

Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր

Ռուսաստանի և Վրաստանի սահմանը մեքենայով հատելը տևում է առնվազն 5 օր

Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի և Վրաստանի սահմանային անցակետի անցումը հերթում սպասողների համար տևում է առնվազն հինգ օր: Այդ մասին հայտնում է Fontanka հրատարակությունը, որի թղթակիցն այցելել է դեպքի վայր։

Նրա խոսքով, Վերին Լարսի անցակետում հերթ կանգնած որոշ մարդիկ ստիպված են օգնությամբ տեղաշարժվել՝ մեքենաների խափանումների պատճառով։ Տեղի բնակիչները կազմակերպել են բենզինի առաքումը, որը վաճառվում է 2000 ռուբլով մեկ տարայի դիմաց: Հերթում կանգնած մարդիկ հագուստն ու կոշիկները չորացնում են մեքենաների կապոտներին։

Բացի այդ, որոշ վարորդներ ավտոմեքենաները թողել են ճանապարհի եզրին՝ հանելով համարանիշները։ Նման մեքենաների վրա հայտնվում են գովազդներ՝ Վրաստան տեղափոխելու հարցում օգնության առաջարկներով։ Հերթում տեսել են նաև Սամարայի շրջանի ավտոդպրոցի ուսումնական մեքենան և Հարավաֆրիկյան ազգային պարկ մակագրությամբ մեքենան։