կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 21:02
Հասարակություն

ԱԺ հանձնաժողովների անգործության պայմաններում նիստերն ընդամենը 1,5 օր են տևում. Սևակ Հակոբյան

ԱԺ հանձնաժողովների անգործության պայմաններում նիստերն ընդամենը 1,5 օր են տևում. Սևակ Հակոբյան
Առաջ ԱԺ նիստերը տևում էին ամբողջ շաբաթը, ու հնարավոր չէր լինում օրակարգը սպառել, անգամ հաջորդ շաբաթ էլ էլին նիստ անում։ Այս մասին գրել է Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը:

«Վերջին երկու նիստերը տևել են ընդամենը մեկ ու կես օր։ Մարդիկ գալիս են, ափալ-թափալ քննարկում օրինագծերը ու գնում իրենց գործերով։ Ինչո՞ւ, որովհետև ընդամենը մի քանի հարց է օրակարգում։ Ինչո՞ւ։ Որովհետև հանձնաժողովները մատնվել են անգործության։ Պետք է նախագիծը գնա ԱԺ հանձնաժողով, էնտեղ քննարկեն, համաձայնություն տան, որից հետո մտնի նիստերի օրակարգ։ Հանձնաժողովները պարապուրդի մեջ են։ Նախագծեր չեն քննարկում, նիստերի հագեցած օրակարգ չեն ձևավորում։ Այս նիստից տպավորություն էր, թե մեր երկրում բոլոր խնդիրները լուծվել են, մնացել է, որ պետպաշտոնյաները տրինաժոր գնան։
 
Վերցնենք պաշտպանության հանձնաժողովը․ էս մարդիկ ուղիղ 5 շաբաթ է՝ նիստ են անում ընդամենը մեկ հարցով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն ու վերջ։ Հանձնաժողովը ի՞նչ է քննարկել․ պատերազմից հետո գտնվող երկիր է, լիքը խնդիրներ ունի, պաշտպանության հանձնաժողովը քննարկում է՝ Ղազինյանը դառնա՞ հանձնաժողովի նախագահի տեղակալ, թե ոչ։ Սա աբսուրդ է։
 
Կամ նիստ են անում ափալ-թափալ, մերժում են ընդդիմության առաջարկներն ու շարժվում առաջ։ Մարդիկ հարմարվել են, փող են ստանում, էլ ինչի՞ գործ անեն։ Ստանում են 600 հազարից բարձր աշխատավարձ, մոտ 400 հազար պարգևավճար, 250 հազար գրպանի փող, բենզինի փող, տան վարձ, ամեն ինչով ապահովել են իշխանական պատգամավորներին, բայց չեն ասել, որ կգասք կաշխատեք, արա։ Պորտաբույծի կյանքով են ապրում»,- գրել է Հակոբյանը: