|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագընթաց գնացքով այս պահին մայրաքաղաքից ուղևորվում է Գյումրի: Վարչապետի հետ գնացքով Գյումրի են մեկնել նաև որոշ նախարարներ և պատգամավորներ:
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ներկայացրել է ճանապարհը, գնացքի հարմարավետությունը`խորհուրդ տալով օգտվել:
«Գնացքն ամբողջովին նոր է, գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան: Ճանապարհն էլ շատ հետաքրքիր է, Հայաստանը ուրիշ կողմից ենք տեսնում»,- ասաց նա` հավելելով, որ առաջին անգամ է Հայաստանում գնացքով ճանապարհ գնում:
Վարչապետը նշեց նաև, որ տոմսն արժե 2500 դրամ, Երևանից Գյումրի ճանապարհը տևում է 2 ժամ 10 րոպե: Նոր ներկրված գնացքը, նախորդի համեմատությամբ, ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։
