Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության հարաբերականորեն ցածր ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրի առողջապահության համակարգը լավ է գլուխ հանում իր գործառույթներից՝ ժամանակին հոսպիտալացնելով հիվանդներին և նրանց որակյալ բուժում տրամադրելով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, գտնվելով ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով չորրորդ տեղում, մահացության դեպքերի բավականին ցածր ցուցանիշ ունի:
«Դա բացատրվում է նրանով, որ առողջապահության համակարգը կարողացել է գլուխ հանել հոսպիտալացման պահանջ ունեցող դեպքերի հետ, ինչպես նաև խնամել և բուժել հիվանդներին: Ռուսաստանի առողջապահության համակարգը կարողացել է շրջանների մեծ մասում ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք հոսպիտալացման կարիք են ունեցել: Դրանք այն հիվանդներն են, որոնք թթվածնային թերապիայի և առավել ծանր խնամքի կարիք ունեին»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում հասել է 2 707 945-ի, որից 47 968-ը մահացել են: