Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ ռուս և սիրիացի զինվորականները սիրիական Իդլիբում հարվածներ են հասցնում ոչ թե ահաբեկիչների, այլ խաղաղ բնակչության վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թուրքիան այլևս չի հանդուրժի Իդլիբում հրադադարի ցանկացած խախտման հետ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հարձակումների մեծամասնությունը, որն իրականացվում է ռեժիմի (Ասադի օրինական կառավարության) կողմից, ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Նրանց նպատակն այն է, որ ամբողջապես ազատեն այդ տարածքը», - պնդում է Էրդողանը:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Իդլիբում ցանկացած վտանգի դեպքում հարվածներ կհասցնի Ասադի ուժերին:
Ի պատասխան Էրդողանի մեղադրող հայտարարություններին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սիրիական կառավարական ուժերը Իդլիբում հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին, իսկ Իդլիբում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ քննարկվել է սիրիական հակամարտության տարբեր մոտեցումներ և կարևորվել Սոչիում ձեռք բերված հուշագրի դրույթների պահպանումը: Հեռախոսազրույցից հետո ունեցած վերոնշյալ ելույթում Էրդողանը նաև հայտնել էր, որ չի բացառվում, որ Իդլիբի շուրջ ստեղծված դրությունը կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա անշուշտ ուղերձ էր հենց Ռուսաստանին, որ եթե Իդլիբի շուրջ ստեղծված լարված իրավիճակը չընթանա հօգուտ Թուրքիայի, ապա վերջինս դարձյալ «խաղի» մեջ կներգրավի ԱՄՆ-ին:
Երեկ առավոտյան Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմությունն ու ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» կառույցը հարձակումներ էին սկսել օրեր առաջ ազատագրված Սարաքիբ քաղաքի և Նեյրաբի վրա: Հարձակումները հետ էին մղվել կառավարական ուժերի կողմից:
Իդլիբը Սիրիայի վերջին շրջանն է, որը 2012 թ. այս կողմ շարունակում է մնա; անօրինական զինված կառույցների ենթակայության տակ: