|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սահմանադրական հանրաքվեում աջակցում եմ իշխող ուժին, որովհետև կարծում եմ, որ սա ժողովրդի իշխանության հաստատման վերջին ակորդն է և հայ հանրությունն անպայման պետք է մասնակցի այս ընտրություններին։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը։
Որքան գումար է նվիրաբերել Հովհաննես Ազոյանը «Այո» քարոզչության համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին հարցին ի պատասխան, նա ասել է. «Այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, լինում են այդպիսի օրեր, մայրս իր թոշակից տրամադրեց, ասաց' փոխանցիր խնդրեմ, և ես փոխանցեցի 15000 դրամ»:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: