Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպում՝ «այո»-ի քարոզարշավ անելու համար։
7or.am կայքի տեղեկություններով՝ հրավիրատոմսն ուղարկվել է Հայաստանում բազմաթիվ խոշոր և միջին գործարարների։ Նախ զանգահարել են և հրավիրելու պատրվակով փող ուզել՝ 10 մլն դրամի չափով, առանց երկար-բարակ ներկայացնելու։ Երբ հետաքրքրվել են, կարո՞ղ են չմասնակցել, պատասխանել են, որ խիստ ցանկալի է մասնակցությունը։
«Բայց գործարարներն անհանսգստացած են, որովհետև նրանցից ոմանք դեմ են հանրաքվեին, շատերը անտարբեր, էլ ուր մնաց՝ «այո»-ի քարոզարշավն իրենց միջոցներով անելուն։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ վախենում են մերժել՝ «սևերի» ցուցակում չհայտնվելու համար, և արդյունքում գոնե գումարն են իջեցնում»,- գրում է կայքը։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, հանրաքվեին «Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս հրապարակմանը: Նա նշել է, որ հրավիրատոմս ստացող գործարարները այն կարող են ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն:
«Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել՝ որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է՝ «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։
Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու»,- գրել է նա. հայտնում է Yerkir.am-ը:
Գործարարներին ուղարկված հրավիրատոմսի լուսանկարը՝ ստորև.