կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-23 11:27
Առանց Կատեգորիա

Հենց մազդ ֆենում ես` իրենց հացի խնդիրը թողած` հավաքվում են. Հովհաննես Ազոյան

Հենց մազդ ֆենում ես` իրենց հացի խնդիրը թողած` հավաքվում են. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հահահահա)))))))) որ հանկարծ գրես` հարգելի ժողովուրդ, դուք վատ եք ապրում, դուք պետք է այնպես ապրեք, որ լավ ապրեք, ձեզ չխաբեն, ընտրություններին չկաշառվեք, չստորանաք, չխաբեք, դուք արժանապատիվ պետք է աշխատեք, որ ստեղծեք ձեր արժանապատիվ ապագան ու եթե էլի սենց շարունակվի` դուք կվերանաք ..... ոչ ոք բանի տեղ չի դնի ասածդ, բայց հենց մազդ ֆենում ես, սաղ իրենց երեխեքին ու իրենց հացի, կրկնում եմ, հացի խնդիրը, թողած հավաքվում են.... հլը թերթերն էլ գրում են.... բա ես ի՞նչ անեմ, ձեզ ո՞նց ծիծաղեցնեմ....)))))))»:

 

Դերասանը երեկ Ֆեյսբուքի իր էջում իր լուսանկարն էր տեղադրել և գրել, որ սա ընդամենը նոր կերպար է` ֆիլմի համար: Լուսանկարը քննարկումների և քննադատությունների տեղիք էր տվել: