Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ հրապարակելով նաև լուսանկարներ․
«Խաչատուր Սուքիասյան, քարտիդ համարն ասա՝ 45․000 դրամ փոխանցեմ, փորձագետ Հայկուհուդ հետ մեքենաս կտանեք վերանորոգման։
Երեք շաբաթ առաջ մի «գազել» հարվածել է մեքենայիս, վնասել հետեւի «շիթը»: Տեղում զանգել եմ «ՍԻԼ Ինշուրանս», չեն պատասխանել, նորից եմ փորձել, բոլոր փորձերն ապարդյուն են եղել, ստիպված զանգել եմ 102։
Պարեկները վթարն արձանագրել են, պարզվել է հարվածող մեքենայի վարորդը չունի ԱՊՊԱ, վարորդական վկայական, մի խոսքով․․․Վթարից անցել է շուրջ երկու շաբաթ, Խարատուր Սուքիասյանի հիմնարկից ձայն, ծպտուն չկա։ Ինքս եմ զանգել, պատասխանել են՝ ընթացքի մեջ է, մասնագետները կզանգեն, գնահատման, փոխհատուցման չափը կասեն։
Անցել է երեք շաբաթ, պատահաբար բացում եմ մեյլն ու տեսնեմ վերանորոգման համար անհրաժեշտ ծախսը Խաչատուր Սուքիասյանի փորձագետ Հայկուհին գնահատել է 45․000 դրամ։
Ֆիքսենք՝ «ՍԻԼ» ապահովագրականը վթարի պահին չի պատասխանել վարորդի զանգերին, 14-օրյա ժամկետում չի զանգահարել վարորդին, փորձագետը վարորդի բողոքը, առարկությունները չի լսել, չի փորձել անգամ լսել, եւ որոշել է մաքսիմալ քիչ նեղություն տալ շեֆին՝ վերանորոգման ծախսը գնահատելով ընդամենը 45․000 դրամ։
Զանգում եմ ԱՊՊԱ, պատասխանում է մի աղջիկ, վերեւում ինչ գրել եմ՝ ասում եմ, ինձ պատասխանում է՝ ցավում եմ, բայց Ձեր բողոքարկման ժամկետն անցել է։ Հիշեցի իր շեֆին, շեֆի, ունեցվածքը, ձեռք բերման եղանակները եւ այլն։
Մեքենայից հասկացող ցանկացած մարդ կիմանա, որ գնահատված գումարի չափն ուղղակի ծիծաղելի է»: