|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն իր էջում գրել է.
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ և ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Ցանկանում ենք բոլորիդ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և հաջողություններով լի ուսումնական տարի:
Առանձնակի ջերմությամբ ուզում ենք մեր բարեմաղթանքները հղել բոլոր առաջին դասարանցիներին: Այսօր դուք առաջին անգամ ոտք եք դնում դպրոց, սկսվում է ձեր նոր և հետաքրքիր ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ` դեպի մեծ ապագա: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը:
Բարի երթ:
Վերջին օրերի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացրեց արդեն ավանդական դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը` դրական էմոցիաներ պարգևելով գյուղական համայնքների առաջին դասարանցիներին: