Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ փետրվարի 20-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով մեքենայով շրջելիս որոշ քաղաքացիներ վանկարկումներ են հնչեցրել՝ նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականի պահանջով. հայտնում է Yerkir.am-ը:
Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել դեպքի առնչությամբ, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և նշում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ ոստիկանները պահանել են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջիններս հրաժարվելեն, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.