Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից մանրածախ առեւտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:
Հիմք ընդունելով հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները` այսօր կայացած նիստում հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել այդ շուկաներում գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ:
Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս Գրիգը» հանձնաժողովին պետք է ներկայացնի տեղեկատվություն իր կողմից իրացվող կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման ու իրացման գների վերաբերյալ: 5-օրյա ժամկետում ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ թանկացման հիմնավորումները:
Հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել նաեւ վերը նշված շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից` պարզելու` կա՞ն, արդյոք, կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես` այլ խոշոր տնտեսվարողներ, թե՞ ոչ: