Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեր ակցիան խորհրդանշում է այս իշխանությունների սկսած ուղին՝ թշնամու հետ գործարքներ կնքելով, հավի տրամաբանությամբ գործողություններ անելով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը Քաղաքացու օրը կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ հավեր էին բաց թողել Հանրապետության հրապարակում, որոնց պարանոցներին փակցված էր Փաշինյանի ծաղրանկարը։
«Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայով ակցիայի ժամանակ հավերին ու որոշ ակտիվիստների բերման ենթարկեցին։
«Կզբաղվենք նաև բերման ենթարկված հավերի իրավունքներով»,-վստահեցրեց Նաիրի Հոխիկյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․