|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արացախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ:
Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:
«Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:
Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: