Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ազատվել է 6 տարի 9 ամիս ազատազրկությունից հետո. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է rtvi.com-ը:
Նշվում է՝ Մերաբիշվիլիին բանտի մոտ դիմավորում են «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու ակտիվիստները:
Ըստ փորձագետների՝ Մերաբիշվիլու օրոք Վրաստանի հասարակական կարգի ապահովմանը, «օրենքով գողերի» դեմ պատերազմին զուգահեռ տեղի է ոնեցել տոտալ բռնատիրական կարգերի հաստատում: Նրա օրոք գերբեռնված բանտերում քնելու տեղը չի բավականացրել, ու դատապարտյալները երեք հերթափոխով են քնել: Այս ամենի արդյունքում՝ ժողովրդավարական ցուցանիշներով Վրաստանը գրանցել էր կտրուկ հետընթաց, իսկ երկիրը մի քանի ազդեցիկ դեմքեր իրենց արկածախնդիր քայլերով պարբերաբար տանում էին ցնցումների:
Հիշեցնենք՝ նախկին պաշտոնկան կալանավորվել էր 2013 թվականի մայիսին՝ ռեզոնանսային 6 գործերով, այդ թվում՝ գինու գործարանի անօրինական առգրավման, 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ցույցը ցրելու, 2012 թվականի խորհրդարանի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու, 2005 թվականին հատուջոկատայինների կողմից խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու մեղադրանքներով, ինչպես նաև մեղավոր էր ճանաչվել Գիրգվլիանիի սպանության գործով:
2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Վրաստանի հետխորհրդային շրջանի ամենազանգվածային ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաալիքը ավերելու վերաբերյալ 2 գործեր էլ այս մասին դատաքննության փուլում են: