| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոտ 4 րոպեանոց տեսանյութ է հայտնվել «Յութուբ» սոցիալական ցանցում, որի վերնագիրն է «Վանո Մերաբիշվիլին մարդասպան է»: Գործող անձինք են Վրաստանի նախկին կառավարության ուժայինները՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, անվտանգության եւ հատուկ վարչությունների ղեկավարները: Մերաբիշվիլին նրանց ներկայությամբ հայտարարում է. «Ինձ երկու մարդ է պետք, երկու դիակ: Բերեք ինձ այդ երկու դիակները, եւ վերջ: Պարգեւը մեծ կլինի». գրում է «Երկիր մեդիա»-ն:
Նախկին նախարարը հավաքվածներին հորդորում է արագ գործել: Խոսակցության ընթացքում հիշատակվում է Մուխրովանի խռովության մասին: Իսկ տեսանյութի վերջում հայտնվում են Թբիլիսիի՝ պաշտոնից հեռացված քաղաքապետը, արդարադատության նախկին նախարարը, ապա նաեւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն ավտոմեքենա նստելուց առաջ հարցնում է. «Ո՞ւր է Վանոն»:
Ենթադրվում է, որ տեսանյութն արված է 2009թ., երբ երկրում անհնազանդության ալիք էին բարձրացրել Մուխրովանի ռազմակայանի զինվորականները եւ հրաժարվել ենթարկվել բարձրագույն հրամանատարությանը:
Շարունակությունն` այստեղ: