|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ոչ ոքի պետք չէր առևանգել Մերաբիշվիլիին. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է argumenti.ru-ն:
«Նա լավ նստած է և դեռ պետք է լավ նստի»,- նշել է նա՝ մեկնաբանելով նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հայտարարություններն այն մասին, թե իրեն առևանգել են բանտից:
Ըստ վարչապետի՝ դա շատ լավ կազմակերպված արշավ էր ընդդեմ նախկին դատախազ Օտար Պարցխալաձեի:
Մերաբիշվիլիի սենսացիոն հայտարարությունը արվել էր դեկտեմբերի վերջերին՝ դատական նիստի ընթացքում: Նա ասել էր, թե իրեն գաղտնի դուրս են հանել բանտից, և ինքը դարձել է Վրաստանի գլխավոր դատախազի շանտաժի զոհը: