| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանում պատրաստվում են սպանել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, ընդ որում` նրան ցանկանում է վերացնել նրա վաղեմի գործընկեր ու համախոս, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: Ի դեպ, սպանության մեղքն էլ ցանկանում են բարդել Ռուսաստանի, նաեւ Վրաստանի նոր ղեկավարության վրա. կարդում ենք Грузия и мир կայքում, որը վկայակոչում է Хроника թերթը:
«Սպանված նախագահը հերոս կդառնա, իսկ Մերաբիշվիլին` «վերածնված կուսակցության միահեծան առաջնորդը»,- գրում է պարբերականը` հավելելով, որ ավելի վաղ Մերաբիշվիլին այդ մասին հայտնել է նախագահին` նրան վստահեցնելով, որ դա «բեմականացում է» լինելու: «Դու ողջ կմնաս: Մենք մեծ աժիոտաժ կառաջացնենք աշխարհում, կուսակցություն ոտքի կկանգնի: Ամեն ինչում կմեղադրեն ռուսներին: Մենք մեծ խնդիրներ կառաջացնենք Իվանիշվիլիի համար»,- նախագահին իբր ասել է Մերաբիշվիլին:
Ըստ թերթի` Սահակաշվիլին իբր հավանություն է տվել ծրագրին, սակայն հետագայում նրա շրջապատը հետ է պահել նրան այդ քայլից` զգուշացնելով, որ մահը կարող է նաեւ իրական լինել:
Թերթը գրում է, որ տեղեկատվությունը ստացել է նախագահի անվտանգության ծառայության նախկին աշխատակցից, իսկ հրապարակում է, որ կասեցնի նախապատրաստվող հանցագործությունը, քանի որ Մերաբիշվիլին իր ծրագրից չի հրաժարվել:
Սահակաշվիլիի եւ նրա կողմնակիցների արձագանքը հոդվածին դեռեւս չի ստացվել: