| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, առաջին այցն իրականացրել է Ադրբեջան:
«Վարչապետի առաջին այցն Ադրբեջան պատահական չէ, քանի որ մենք վստահ ենք, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցելու է մեր թշնամիներին և մեզ սիրողներին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք եղբայրական և բարեկամական ճանապարհով չլուծվեն»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն սկսվել է նախագահ Ալիևի հետ հանդիպումով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առանցքային ոլորտներին, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հիմնախնդիրներին, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի համատեղ իրականացվող նախագծերի աշխատանքներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար. հաղորդում է Aliq.ge կայքը:
Նշենք, որ Ադրբեջանից հետո նախատեսվում է Գախարիայի այցը Հայաստան, որից հետո նա կմեկնի Թուրքիա: