կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 09:55
Քաղաքական

''Ֆլամինգոն'' Անդրիասի կնոջը Վանո՞ն չի նվիրել. ''Ժամանակ''

''Ֆլամինգոն'' Անդրիասի կնոջը Վանո՞ն չի նվիրել. ''Ժամանակ''

Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում եւս մեկ անգամ հստակեցրեց իր կարծիքը, թե ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հանցագործ է եւ պետք է գտնել նրան ու պատասխանատվության ենթարկել։

 

«Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ եւ ինչից ելնելով է նրան հանցագործ համարում, երբ նրա մեղքը նույնիսկ դատարանում ապացուցված չէ, Ղուկասյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, Վանո Սիրադեղյանը հեռացավ այստեղից, երբ դատ էր գնում, կարելի է ասել՝ դատարանի դահլիճից։ Եթե չեմ սխալվում, Վ. Սիրադեղյանը գերադասեց ոչ թե մասնակցել այդ դատավարությանը, այլ հեռանալ երկրից՝ դրանով իսկ ճանաչելով իր մեղքը»։

 

Թերթի հարցին՝ այն ժամանակ է՞լ էր Սիրադեղյանին հանցագործ համարում, երբ վերջինս իր կնոջը նվիրեց «Ֆլամինգո» լողափը, Ա. Ղուկասյանն ասաց. «Վանո Սիրադեղյանը չի նվիրել։ «Ֆլամինգո» լողափի տարածքը այդ ժամանակ ԲՆ հովանու ներքո էր։ 1996-ին Անահիտ Թարխանյանը (Անդրիասի կինը.-խմբ.) վարձակալեց երեք հեկտար տարածք՝«Ֆլամինգո» լողափը կազմակերպելու համար, եւ Սիրադեղյանի հետ դա կապ չունի»: