|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հեռուստատեսային լրատվական ծրագրերը նախընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում՝ օբյեկտիվության և թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռված լուսաբանման պատրանք ստեղծելով: Հեռուստաաշխարհին մոտ «Հրապարակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգներին խաբելու և ընդդիմադիր գործիչներին «տակից» վարկաբեկելու, «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին:
Օրինակ` Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հեռարձակվում անձայն՝ հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղելի է և անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոսքը, հատկապես` այն հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատման մասին: Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա՝ ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու և տարբեր անօրինականությունների մասնակիցը լինելու տարիները: Նայողն ամենաքիչը մտածում է՝ ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփական անօրինականությունները և խոսում է ուրիշների մասին: