Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 2008-ին Վերահսկիչ պալատը հաշվետվություն էր ներկայացնում, դրանում կային քանակական ընդհանրական գնահատականներ, որոնք թույլ էին տալիս հասկանալ, թե պետական բյուջեի որ մասն է թալանվել: Բայց երբ ընդդիմությունը Ազգային ժողովում օգտագործեց այդ թվերը, ՎՊ տակտիկան մի քիչ փոխվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը`խոսելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցության մասին:
Նա հնարավոր համարեց, որ ՎՊ ռազմավարությունը փոխվել է այն պատճառով, որպեսզի ընդդիմության լեզուն երկար չլինի: Թեև ՀԱԿ խմբակցությունը Իշխան Զաքարյանից ստացել է հավաստիացումներ, որ իրենց մտահոգությունները հետագայում կհերքվեն, բայց, Լևոն Զուրաբյանի խոսքով, փաստը մնում է փաստ, որ ՎՊ ռազմավարությունը փոխվել է, և դրա հետ կապված` ՀԱԿ պատգամավորները դեռևս ունեն մտահոգություններ:
Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ ՎՊ ռազմավարության փոփոխությունը պայմանավորված էր նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային դիտողությամբ և քննադատությամբ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ լավ հիշում է այդ դիտողությունը. «Դա խայտառակ ելույթ էր, ես դա գնահատեցի որպես Սահմանադրության խախտում նախագահի կողմից, անկախ մարմնի վրա ճնշում գործադրելու փաստ»:
ՀԱԿ պատգամավորը չի կարող ասել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ՀՀ նախագահը ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը, հնարավոր է` պայմանավորվել են սրանից հետո իջեցնել ՎՊ հաշվետվության սրությունը: «Մենք Սերժ Սարգսյանին չենք վստահում, որ նա կամք է դրսևորելու երկրում որևէ խնդիր լուծելու ուղղությամբ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քվեարկությանը` կապված Իշխան Զաքարյանի թեկնածության հետ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ ունեն որոշում, բայց չեն հայտնի մինչև լիագումար նիստը: