Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է գործող իշխանության կողմից առաջարկվող հանրաքվեին, որով նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ:
Նա, մասնավորապես, նշել է.
« ՈՐՆ էՐ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հանրաքվեն արդեն նշանակված է:
Հանրաքվեի նշանակմանը նախորդող գործընթացը խնդրահարույց է, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրականին դատարանին՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված՝ Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից, Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը:
Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է Սահմանադրական դատարանին:
Այստեղ առնվազն 2 ճանապարհ կա: Ոչ իրավաչափ և խնդրահարույց լուծումներով շրջանցել ՍԴ-ն, կամ շրջանցել իրավաչափ (կամ նվազ խնդրահարույց) ճանապարհով:
Երբ իշխանությունն ընտրում է առաջին տարբերակը, իսկ իրավաբանական հանրույթն ահազանգում է, ապա դա փորձում է ներկայացվել, որպես հակահեղափոխական և նախկին իշխանություններին հովանավորելու վարքագիծ: Մինչդեռ վստահ եմ, որ իրավաբանական հանրույթի մեծամասնությունն ավելի լավ երկիր ունենալու նպատակով է առաջնորդվում:
Ո՞րն էր երկրորդ ճանապարհը, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները ցույց չեն տվել այդ ճանապարհը կամ մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից կարելի է եզրակացություն անել, որ Սահմանադրություն (ոչ թե փոփոխություններ, այլ՝ ՆՈՐ Սահմանադրություն) ընդունելու դեպքում, Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն, Ազգային ժողովը կարող էր Սահմանադրության նախագիծը ներկայացնել հանրաքվեի, առանց ՍԴ-ին դիմելու:
Շուտով կլրանա իշխանափոխության 2-րդ տարին: Ինչու՞ ի սկզբանե այս ճանապարհը չի ընտրվել, քանի որ հանրաքվեի միջոցով ժողովուրդը կսահմաներ իր նոր կանոնները և այսօր չէինք ունենա այս անորոշ և վիճահարույց իրավիճակը:
Ու՞մ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ, որն ապագայում կարող է վիճարկվել հաջորդ իշխանության կողմից, դրանից բխող իրավական հետևանքներով»: