Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող՝ իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ՝ հայտնում է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
«Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- հայտարարում է Բաբայանը: