կարևոր
3715 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 13:28
Հասարակություն

Երկրում հակասահմանադրական վիճակ է, էս հակասահմանադրական մարդիկ հանցագործների խումբ են․ Բագրատ Սրբազան

Կիրանց տանող ճանապարհն այս պահին հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Գյուղ են մտնում միայն գրանցում ունեցող բնակիչները։ Բագրատ Սրբազանի և շարժման մասնակիցների մուտքը Կիրանց ևս արգելվել է։ «Արհեստականորեն ուզում են էս մարդկանց հետ մեզ թշնամացնել»,- ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկաններին։

 Տավուշի թեմի առաջնորդը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Պարո՛ն նախարար, որպեսզի ավելորդ հրարումներ չլինեն ոստիկանական ուժերի կողմից, դիմում եմ ձեզ, որպեսզի հրահանգ տաք այս մարդկանց, մեզ հնարավորություն տան՝ հասնել գյուղ, հանդիպել գյուղացիներին ու վերադառնալ»։