| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համազգային հայ կրթական և մշակութային միության Մ․և Հ․Արսլանյան ճեմարանը գրքի տոնի առիթով, որ նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, գրքերի մի ամբողջություն նվիրեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանին: Հավելենք, որ արևմտահայերենով գրքերը տպագրված են արտերկրում, ուստի վստահ ենք, որ այն համալսարանի ուսանողների համար ուսումնասիրության նոր դուռ կբացի։
Գրքերը գրադարանին hանձնեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ. Խաչատուր Ստեփանյանը:

Ռուզան Առաքելյանը հավաստիացմամբ՝ այս միջոցառումը կդառնա ավանդույթ և սփյուռքի իրենց գործընկերների աջակցությամբ Հայաստանի տարբեր գրադարանները կհամալրվեն այնպիսի գրքերով, որոնք հանգամանքների բերումով տպագրվել են միայն արտերկրում։
«Հավատանք, որ Համազգայինի նմանօրինակ քայլը օրինակ կծառայի մյուս կազմակերպություններին՝ այն համոզմամբ, որ ժամանակն է արդեն մտածենք նաև հոգևոր ներգաղթի մասին,- իր խոսքում ասաց Խաչատուր Ստեփանյանը։
Գրադարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը շնորհակալական իր խոսքում կարևորեց ընդհանրապես գրադարանների հանդեպ նման վստահությունը՝ վկայակոչելով այն ճշմարտությունը, որ մեր լինելիության հավաստումը նաև մեր հոգևոր հարստությունն է, և այն պարտավոր ենք պահել մեր հոգածության ներքո։