Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօրվանից մեկնարկեցին աբովյանական օրերը։
Միջոցառմանը հրավիրված էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համազգայինի վերջին մեկ տարվա ընթացքում տպագրված գրքերից՝ Վարդգես Ահարոնյանի հեղինակած երեք գրքերը ( Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը, Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը, Րաֆֆիի կյանքը)։
Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն իր խոսքում կարեւորեց այս գրքերի տպագրությունը՝ հատկապես այն իմաստով, որ դրանք կարող են սկզբնաղբյուր հանդիսանալ պատմաբանների եւ բանասերների համար։ «Մեր օրերում, երբ ապրում ենք հայ ինքնության գոյապայքարի ժամանակներում՝ մեր մեծերը պատգամում են ամուր կանգնել հայրենի հողին՝ անվերապահ նվիրվելով Հայրենիքին»,- նշեց Ռուզան Առաքելյանը: