կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 21:38
Քաղաքական

Համազգայինի գրքերը տեղ գտան նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

Համազգայինի գրքերը տեղ գտան նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»
Դեկտեմբերի 8-ին Համազգայինի Երևանի գրասենյակը կազմակերպել էր այցելություն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» որտեղ ապաքինվում են Արցախյան գոյապայքարին մասնակցած և վիրավորված ազատամարտիկներ։ Կենտրոնի գրադարանին նվիրեցինք Համազգայինի տպագրած ավելի քան 20 անուն գիրք։
 
Ամեն անգամ, երբ առիթ ենք ունենում հանդիպելու մեր հերոս զինվորներին ականատեսն ու վկան ենք դառնում նրանց անպարտելի ոգուն։ Մեր կարեկցանք տեղի է տալիս հպարտության զգացմանը։ Աներևակայելի է տեսնել հաշմանդամ դարձած երիտասարդին, ով պատրաստակամ է շարունակել ծառայել Հայրենիքին, հարկ եղած դեպքում նորից մեկնել ռազմաճակատ։ Հայի հավերժության երթը ապահովում են հենց նմանները։