Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ միայն մոտ է, այլև երկրորդ ալտերնատիվ արագընթաց ճանապարհը մեր թաղամասը կորցնում է՝ ըստ Yerkir.am-ի ասացին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Հյուսիս-Հարավ մայրուղու այդ հատվածի կառուցման։
Բնակիչները բողոքում են, որ մայրուղին այդ հատվածում շատ մոտ է բնակելի շենքերին՝ ընդամենը 6 մետր տարածությամբ։ Նրանք պնդում են, որ ՀՀ կառավարությունը դիմի Ասիական զարգացման բանկին՝ ճանապարհի ուղղությունը փոխելու պահանջով, քանի որ մի քանի այլընտրանքային ճանապարհ կա՝ այդ թվում շենքերի հետնամասով անցնող գնացքի գծերի տարածքը։
Ցուցարարների խնդիրները լսելու եկած՝ ավագանու ԲՀԿ անդամներ Մարկոս Հարությունյանը և Արմեն Ներսիսյանը խորհուրդ տվեցին ստորագրահավաք կազմակերպել և ներկայացնել վարչապետ Փաշինյանին ու քաղաքապետ Մարությանին։
Բնակիչներն ասացին, որ 5000 ստորագրություն կարող են հավաքել։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հյուսիս-Հարավ մայրուղու Մալաթիա-Սեբաստիա հատվածի շինարարության դեմ բողոքում են նաև ավտոտնակների տերերը՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում իրենց անշարժ գույքի դիմաց։
Մանրամասն՝ տեսանյութում․