|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստամբուլի արևմուտքում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հաղորդում է Haber հեռուստաալիքը:
«Բնակելի շենքը դեռևս չպարզված պատճառով փլուզվել է Քյուչյուքչեքմեջե շրջանում։ Փլատակների տակ մարդիկ են մնացել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Շուտով հայտնի է դարձել, որ փլատակների տակից մեկ մարդու հաջողվել է ողջ դուրս բերել, նրան առաջին օգնություն են ցուցաբերում։ Հետո դուրս են հանել ևս յոթին։