Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ՊՆ աշխատակից, գնդապետ Օլջայ Դենիզերը հայտարարել է, որ չնայած վերջին մի քանի օրերին Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերը շարունակելու են իրենց գործունեությունը։
Թուրք զինվորականը, անդրադառնալով Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանված Թուրքիայի բանակի մի քանի զինծառայողի դեպքին, նշել է. «Մեր առաջնահերությունը հարձակումների դադարեցումն է և հրադադարի պահպանումը, սակայն ցանկացած հարձակմանը հզոր պատասխան է լինելու»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին՝ Թուրքիան նոր զորքեր է ուղարկում Սիրիայի հյուսիս։ Պատճառը Բաշար Ասադի՝ վերջին մի քանի օրերին գրանցած հաջողություններն են, ինչպես նաև օրեր առաջ սիրիական բանակի հրետանու կրակի տակ հայտված թուրքական զինուժի կրած զոհերի դեպքը։