կարևոր
1279 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-07 12:15
Աշխարհ

Ասադին խնդրել են հեռանալ Սիրիայից․ ԶԼՄ

Ասադին խնդրել են հեռանալ Սիրիայից․ ԶԼՄ

Հորդանանի և Եգիպտոսի իշխանությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին առաջարկել են լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որում կընդգրկվեն ընդդիմության ներկայացուցիչներ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եգիպտացի և Հորդանանի պաշտոնյաները կոչ են արել Ասադին լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությանը», - ասվում է նյութում, փոխանցում է РИА Новости-ն։

Վաշինգտոնում Հորդանանի դեսպանատունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը և էլ ավելի մոտեցել Հոմսին և մայրաքաղաք Դամասկոսին: