|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայից հրթիռային հարձակման մասին Թուրքիայի Քիլիս նահանգի վրա:
«Սիրիայից արձակված հրթիռները ընկել են Քիլիս նահանգի անապատային տարածքում: Զոհեր չկան, վնասներ չեն պատճառվել»,- Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ Ռուսաստանին ծանուցվել է Սիրիայի տարածքից կրակը դադարեցնելու մասին:
«Այն կետերի վրա, որտեղից, ինչպես պարզվել էր, իրականացվել է հրթիռակոծություն, անմիջապես պատասխան կրակ բացվեց: Դեպքի մասին նախազգուշացվել են տարածաշրջանում գտնվող մեր ռազմական ուժերը: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- նշել է Թուրքիայի ՊՆ-ն: